Արքայազն Հարին և Մեգան Մարքլն ամուսնության մեկամյակի առթիվ «կադրից դուրս» տեսարաններ են հրապարակել իրենց հարսանիքից

22:34   19 Մայիս 2019    334

Սասեքսի դուքսն ու դքսուհին կիսվել են իրենց հարսանեկան օրվա «կադրից դուրս» տեսարաններով, որոնք պատկերվել են Վինձորի ապրոցում:

Ինչպես ներկայացնում է CNN-ը, ուշագրավ տեսանյութը թագավորական զույգը հրապարակել է ամուսնության մեկամյա տարեդարձի առթիվ: Ամուսինները, որոնց առաջնեկը օրեր առաջ է լույս աշխարհ եկել, տեսանյութը հրապարակել են իրենց ինստագրամյան էջում՝ ներկայացնելով երբևէ չցուցադրված կադրերի շարքը՝ թագավորական երգչախմբի երաժշտության ներքո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Շնորհակալություն ողջ սիրո և աջակցության համար, որը ստացել ենք աշխարհի տարբեր շրջաններից: Ձեզանից յուրաքանչյուրն այս օրն էլ ավելի նշանակալի է դարձրել», - Մեգանն ու Հարին գրել են հրապարակված տեսանյութին կից: Քենսինգտոնյան պալատի էջում նույնպես շնորհավորական գրառում է հայտնվել. «Շնորհավոր Նորին Մեծությունների՝ Սասեքսի դուքսի և դքսուհու մեկամյա տարեդարձը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Արքայազն-Հարին   Մեգան-Մարքլ  


Վերնագիրի այլ պիտակները