Հարբած կինը սկանդալ է սարքել Բարսելոնա-Կիև թռիչքի ժամանակ

22:42   19 Մայիս 2019    229

Բարսելոնա-Կիև թռիչքի ժամանակ հարբած կինը սկանդալ է սարքել և հարձակվել ուղևորների վրա, գրում է korrespondent-ը:

Ականատեսների խոսքով՝ կնոջը դուր չեն եկել իր կողքին նստած օտարերկրացիները: Նշվում է, որ նա ոտքերով հարվածել է նրանց և պահանջել անհապաղ լքել ինքնաթիռը: Վիճաբանությունը ծագել է է վայրէջքից րոպեներ առաջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ կինը, անտեսելով ինքնաթիռի աշխատակիցների հորդորները, խմել է մեկ շիշ վիսկի և ցանկացել, որ իր կողքին նստած մարդիկ լքեն ինքնաթիռը, քանի որ նրանք օտարերկրացիներ են: Վայրէջքից հետո կինն անմիջապես բերման է ենթարկվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բարսելոնա-Կիև  


Վերնագիրի այլ պիտակները