Մեր բանակը այսօր լայնածավալ զորավարժություններ է սկսում

10:06   20 Մայիս 2019    515

Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից հաստատված պլանի համաձայն՝ մեկնարկել են լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ, որում ներգրավված են ադրբեջանական բանակի տարբեր զորատեսակներ:

Ինչպես տեղեկացնում է ՊՆ-ն, զորավարժությունների հիմնական թեման է գիշերային ժամերին հակառակորդի գրոհի կասեցում, տարբեր ուղղություններով հակահարված և հակագրոհի անցում: Զորավարժություններում ներգրավված են շուրջ 10 հազար զինծառայող, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի շուրջ 200 միավոր հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, շուրջ 35 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ:

Մարտական կրակով զորավարժությունների ընթացքում, որը կանցկացվի երկրի տարբեր զորավարժարաններում, կատարվելու են տանկային, ավիացիոն, հրետանային և այլ զորամասերի միջև գործողությունների ներդաշնակվածության մակարդակի բարձրացման առաջադրանքներ: Զորավարժությունները կշարունակվեն մինչև մայիսի 24-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները