Լարված իրավիճակ Արմավիրի մարզում. Լուսանկարներ

14:37   20 Մայիս 2019    666

Այսօր՝ մայիսի 20-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։

Արդեն 1.5 ժամից ավելի է, Երևան-Արմավիր ավտոճանապարհին Զվարթնոց թաղամասի սեփական տների բնակիչները հերթական անգամ փակել են ճանապարհը։

Բնակիչներն ասում էին. «Ամեն տարվա էս սեզոնին ջրի խնդիրը չի լուծվում։ Խոստանում են, որ գոնե օրական կանոնավոր՝ 8 ժամ ջուր կտան, սակայն ոչ մի օգուտ։

Տարիներ առաջ հերթական անգամ փակեցինք ճանապարհը, ջուրը տվեցին, իսկ դա կարճ տևեց։ Հիմա ստիպված փակել ենք ճանապարհը՝ վստահ լինելով, որ միայն նման ձևով խնդիրը կլուծվի»։

Այստեղ է ժամանել նաև Ջրմուղի պատասխանատուն, ով բնակիչներին տեղեկացրեց, որ իրենք միջոցներ են ձեռնարկում խնդիրը լուծելու ուղղությամբ, սակայն բնակիչներն ասում էին, որ իրեն չեն վստահում. «Նա հերթական անգամ եկել է՝ մեր գլխի տակ փափուկ բարձ դնի ու գնա»։







Hayatsk.info

Հեշթեգներ: Արմավիր  


Վերնագիրի այլ պիտակները