Ուկրաինայի նախագահի պահանջով պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

16:42   20 Մայիս 2019    211

Այսօր՝ մայիսի 20–ին, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը հրաժարականի դիմում է գրել։

Հրաժարականը հետևել է նորընտիր նախագահ Զելենսկիի կոչին, որը երդմնակալության արարողությունից հետո դիմել էր պաշտպանության նախարարին, Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարին և երկրի գլխավոր դատախազին՝ աշխատանքից ազատման դիմում գրելու պահանջով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին պաշտպանության նախարարը հայտնել է իր ֆեյսբուքյան էջի միջոցով։

Ստեպան Պոլտորակը Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունը ղեկավարում էր 2014 թվականից։

2018 թվականի հոկտեմբերին Պոլտորակը զինվորական ծառայությունից ազատվելու դիմում էր գրել, քանի որ 2019 թվականից սկսած պաշտպանության նախարարությունը պետք է ղեկավարեր քաղաքացիական անձ և շարունակել էր պաշտոնավարումը մինչ այս։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները