Սաակաշվիլիի կինը Վրաստանում պարտություն է կրել քաղաքապետի ընտրություններում

21:37   20 Մայիս 2019    169

Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆս Սաակաշվիլին, պատրություն է կրել Զուգդիդի քաղաքի քաղաքապետի ընտրություններում:

Ներկա տվյալներով՝ Ռուլոֆսը ստացել է ձայների 41,75, մինչդեռ նրա մրցակիցը՝«Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության անդամ Գեորգի Շենգելիան՝ 54,45%- ը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկրի նախկին առաջին տիկինը կարծում է, որ իշխանությունները կեղծել են ընտրությունների արդյունքները: Նա հայտարարել է պայքարը շարունակելու մտադրության մասին:

«Մենք չենք պարտաստվում կանգ առնել: Պայքա՛ր մինչև հաղթանակ: Ես մեկ վայրկյան անգամ կանգ չեմ առնի»,- հայտարարել է Ռուլոֆս Սաակաշվիլին:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահի կինը նախկինում մասնակցել է խորհրդարանական ընտրություններին: 2016թ.-ին նա եղել է Զուգուդիդ քաղաքի միապալատ շրջանի թեկնածու, ընդ որում՝ առաջին փուլում նա հաղթել է, սակայն հրաժարվել է երկրորդ փուլին մասնակցությունից:

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Վրաստանում տեղի էին ունեցել մի շարք քաղաքների քաղաքապետերի ընտրությունները, ինչպես նաև Թբիլիսիի շրջաններից մեկում միջանկյալ խորհրդարանական ընտրությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները