Գիտնականները չեն կարողանում լուծել Ուրուկի արձանիկի գաղտնիքը

09:12   21 Մայիս 2019    172

Հնագույն շումերական Ուրուկ քաղաքի մոտ պեղումների ժամանակ գերմանացի հնագետները տարօրինակ արձանիկ են գտել։

Այն համալրել է Պերգամոնի թանգարանի հավաքածուն, իսկ նրա գաղտնիքը մինչեւ այժմ գիտնականները չեն պարզել, տեղեկացնում է Oane-ը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Անհետացած քաղաքակրթության այս քաղաք-պետությունը ծաղկում է ապրել մ.թ.ա. երրորդ հազարամյակում, միայն թե մասնագետները չեն կարողացել հասկանալ, թե ինչու են հնագույն վարպետները որոշել մարդու արձանիկը տեղադրել կատարյալ շրջանի ներսում։

Շատ վարկածներ պարզապես հակասում էին մարդկության պատմության բոլորի կողմից ընդունված կանխադրույթներին, քանի որ այս արտեֆակտը նման է հնդկական էպոսի վիմաններին, որոնցով երկնքում թռչում էին աստվածներն ու հերոսները։ Գուցե շումերները նույնպես որոշել են օդաչուին տեղադրել ինքնատիպ սկաֆանդրում, որը կարող էր կառավարել արասովոր օդանավը հնում։

Բացի այդ, նման սյուժեներ կարելի է գտնել շումերների որմնանկարներում եւ հարթաքանդակներում, բայց դրանից հետո գիտնականները պետք է համակերպվեն կյանքի արտացամաքային ձեւերի գոյության իրողության հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները