Մոտ 400 օրենսդիր Թրամփին կոչ է արել նոր ռազմավարություն ընտրել Սիրիայի նկատմամբ

11:00   21 Մայիս 2019    389

Ամերիկյան Կոնգրեսի երկու պալատների մոտ 400 օրենսդիր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել նոր ռազմավարություն ընտրել Սիրիայի նկատմամբ, որը միտված լինի տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների վերացմանը:

Համապատասխան նամակը, որի տակ ստորագրել են Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների անդամներ, տարածել է օրենսդիր մարմնի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեն:

«Մի խումբ օրենսդիրներ, որոնց կազմի մեջ են երկու կուսակցությունների և պալատի ներկայացուցիչները՝ նախագահին կոչ են արել նոր ռազմավարություն ընտրել Սիրիայի նկատմամբ, որը միտված լինի տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների վերացմանը»,-նշել են հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

«Սիրիայում հակամարտությունը բարդ է, և պոտենցիալ լուծումներն իդեալական չեն, բայց մեր միակ ընտրությունն այն քաղաքականության առաջմղումն է, որը կարող է կանգնեցնել ԱՄՆ-ի, Իսրայելի, տարածաշրջանային անվտանգության և կայունության աճող սպառնալիքները: Այդ ռազմավարությունը պահանջում է ԱՄՆ-ի առաջատարությունը: Ահաբեկիչների կողմից պահվող «անկառավարելի տարածքները» Սիրիայում սպառնում են ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին:»,- պնդում են օրենսդիրները նամակում:

Նրանք հերթական անգամ նախագահին կոչ են արել «ուժեղացնել ճնշումն Իրանի և Ռուսաստանի վրա՝ Սիրիայում (նրանց) գործունեության պատճառով»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները