Կանանց նկատմամբ սեքսուալ բռնության բացահայտումներ՝ ԱՄՆ ռազմածովային ուժերում

12:38   21 Մայիս 2019    352

Միացյալ Նահանգներում սկսվել է հետաքննություն այն բանից հետո, երբ ռազմածովային ուժերի USS Florida սուզանավի անձնակազմի հետ կապված կանանց նկատմամբ սեքսուալ բռնության դեպքերի բացահայտումներ են կատարվել՝ լրագրողական հետաքննության արդյունքում։

Ըստ հրապարակման, դեպքը տեղի է ունեցել անցյալ տարի։ Military.com-ի փոխանցմամբ, նշված սուզանավը երկրորդն է ամերիկյան ռազմածովային ուժերում, որտեղ կան կին աշխատակիցներ։ Սուզանավի 173 հոգանոց անձնակազմից 32-ը կանայք են։

Լրագրողական հետաքննության արդյունքում առաջացած սկանդալի հետեւանքով հրաժարական է տվել սուզանավի հրամանատար Գրեգորի Կերչերը։

Վերջինս դեռ անցյալ տարի հրաժարվել էր հետաքննություն անցկացնել ու միայն տեղի էր տվել մամուլում առաջացած սկանդալից հետո։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները