Անգլիայում միտումնավոր այրել են 250-ամյա կաղնին

14:14   21 Մայիս 2019    225

Մեծ Բրիտանիայի Ուեսթ Միդլենս շրջանի Քենոն Հիլ այգում հրեդհվել է հնադարյա՝ 250 տարվա պատմություն ունեցող կաղնին, գրում է Metro-ն՝ տեղի հրշեջ ծառայությանը հղումով:

Հրշեջների խոսքով՝ կաղնու բունը դիտավորյալ են հրկիզել: Հայտնի է, որ հրդեհի բռնկման օրը կաղնու շրջակայքում լուցկիներով խաղացող պատանիներ են եղել:

Հրդեհի մասին ահազանգ ստացվելուց քիչ անց հրշեջների խումբն այգի է ժամանել: Նրանց հաջողվել է մարել կրակը, սակայն կրած վնասի պատճառով ծառն այլևս չի կարող կանգուն մնալ և պետք է հատվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Անգլիա  


Վերնագիրի այլ պիտակները