Վրաստանի կառավարության գործունեությունը բացասական Է գնահատում հարցվածների 56 տոկոսը. հարցում

16:23   21 Մայիս 2019    240

«Ազգային դեմոկրատական ինստիտուտի» (NDI) ուսումնասիրության արդյունքների համաձայն, հարցման մասնակիցների մեծամասնությունը բացասական Է գնահատում Վրաստանի կառավարության գործունեությունը:

Հարկ Է նշել, որ քաղաքացիների թվաքանակը, որոնք բացասաբար են գնահատում Վրաստանի կառավարության գործունեությունը, բնութագրվում Է աճող միտումով:

Հարցին, թե ինչպես դուք կգնահատեիք ներկայիս կառավարության գործունեությունը, ապրիլին հարցված քաղաքացիների 56 տոկոսը պատասխանել Է՝ «վատ»: 36 տոկոսը կառավարության գործունեությունը դրական Է գնահատում, 6 տոկոսը չգիտի այդ հարցի պատասխանը, իսկ 1 տոկոսը հրաժարվել Է պատասխանել: 2018 թվականի դեկտեմբերին անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ Վրաստանի կառավարության գործունեությունը «վատ» Էր գնահատել հարցվածների 53 տոկոսը, իսկ 44 տոկոսը գնահատել Էր՝ «լավ»:

2018 թվականի մարտին կառավարության գործունեությունը նույնպես «վատ» Էր գնահատվել: Այն ժամանակ կառավարության գործունեությունը «վատ» Էր գնահատել 49 տոկոսը, իսկ «լավ»՝ 45 տոկոսը: «Ազգային դեմոկրատական ինստիտուտը» (NDI) եւ ,CRRC-Վրաստանըե ներկայացրել են հարցման մեդիա արդյունքները, որն անցկացվել Է 2019 թվականի ապրիլին:

Ուսումնասիրությունը մարտի 28-ից մինչեւ ապրիլի 25-ն անցկացվել Է այն քաղաքներում, որտեղ բնակչությունը գերազանցում Է 40 հազարը: Դրանք են՝ Բաթումը, Զուգդիդը, Ռուսթավը, Փոթին, Գորին եւ Քութայիսը: NDI-ը նշում Է, որ հետազոտության արդյունքների վիճակագրական անճշտությունը 2,3 տոկոս Է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները