«Պետական դավաճանության» համար Պորոշենկոյի դեմ քրգործ է հարուցվել

16:32   21 Մայիս 2019    271

Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն քրեական գործ է հարուցել՝ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից հնարավոր պետական դավաճանության համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն: Նշվում է, որ խոսքը 2018 թ. նոյեմբերի 25-ի մասին է, երբ Կերչի նեղուցը հատել էին ուկրաինական 3 ռազմանավեր:

Պորոշենկոյի դեմ հայց է ներկայացրել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Անդրեյ Պորտնովը:

Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մինչդատական հետաքննություն էր սկսել Պյոտր Պորոշենկոյի կողմից դատարանների նկատմամբ իրականացված ճնշումների հարցով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պորոշենկո  


Վերնագիրի այլ պիտակները