Լոնդոնում հայտնիների մաշկից վերցված մանրէներով պանիր են ստեղծել

19:57   22 Մայիս 2019    163

Մեծ Բրիտանիայում հատուկ պանիր են ստեղծել, որին հայտնիների թևատակի մաշկից, ոտքերի մատներից և պորտից վերցված մանրէներ են ավելացրել:

Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, մի քանի ամսվա ընթացքում հինգ պանիր է մշակվել: Դրանք ստեղծողներն իրենց արտադրանքը «մարդկային պանիր» են անվանել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Փորձին մասնակցել են շեֆ-խոհարար Հեսթոն Բլյումենթալը, ռեփեր Պրոֆեսոր Գրինը, նախկին մոդել և հացթուխ Ռուբի Թանդոն, ինչպես նաև այլ հայտնի անձինք:

Նրանց ներգրավման նպատակը կայանում էր մանրէների դերի վերաիմաստավորման մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոնդոն   Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները