Վանաձորում երթուղայինների վարորդները գործադուլ են անում

10:29   23 Մայիս 2019    551

Այսօր հերթական անգամ բողոքի ակցիա է սկսվել Լոռու մարզում։

Hayatsk.info-ի հաղորդմամբ՝ վաղ առավոտից Վանաձորի երթուղային տրանսպորտային միջոցների վարորդները, ի նշան բողոքի, ավտոմեքենաները կայանել են Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում և հրաժարվում են դուրս գալ աշխատանքի։

Վարորդներն ասում էին. «Էլ չենք ձգում, գազի գինը պետք է էժանացվի։ Գազի գնի թանկացումը 1 լիցքավորման ժամանակ 2000 դրամից ավել տարբերություն ա տալիս։ Արդեն քանի օր է, մենք մեր տնեցիներից ենք պարտքով փող վերցնում, որ կարողանանք սպասարկենք բնակիչներին»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները