Փոմպեոյի և Բոլթոնի միջև աճում է լարվածությունը. CNN

14:41   23 Մայիս 2019    415

Ամերիկյան արտաքին քաղաքական ուղեգծի վրա ազդեցության համար կատաղի մրցակցություն էառաջացել պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի եւ ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնիի միջեւ, նրանց միջեւ լարվածությունն աճում է Իրանի, ԿԺԴՀ-ի եւ Վենեսուելայի հետ Վաշինգտոնի խնդիրների ֆոնին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ մայիսի 22-ին այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների վարչակազմի չորս աղբյուր։

Նրանց տվյալներով՝ երկու «ճուռակների» միջեւ լարվածությունը պայմանավորված է ոչ թե արտաքին քաղաքականության նկատմամբ մոտեցումների տարբերությամբ, այլ պաշտոնեական պարտականությունների կատարման ոճով:

Այսպես, ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնականի շրջահայացությունը հարուցում է պետքարտուղարի բացահայտ գրգռվածությունը եւ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի իր լիազորությունների բռնատիրման փորձի կասկածանքներ:

Հեռուստաընկերության աղբյուրներից մեկի մոտ տպավորություն է ստեղծվել, թե «Ջոն Բոլթոնն իրեն պետքարտուղար է ներկայացնում» եւ չափազանց հաճախ է դիմում Twitter-ին՝ նշելու իր դիրքորոշումն արտաքին քաղաքականության այս կամ այն հրատապ թեմայի վերաբերյալ:

Հրապարակման համաձայն՝ Փոմպեոյի եւ Բոլթոնի միջեւ լարվածությունը դրսեւորվում է Սպիտակ տանը կից Ազգային անվտագնության խորհրդի խորհրդակցություններում:

«Կան տարաձայնություններ, եւ դա նկատելի է դառնում»,- նշել է հեռուստաընկերության աղբյուրներից մեկը: Մնացած աղբյուրները հավատացնում են, որ բանն առայժմ բացահայտ դիմակայության չի հասել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փոմպեո   Բոլթոն  


Վերնագիրի այլ պիտակները