Google-ը կփոխի իր որոնման դաշտի դիզայնը

21:44   14 Հունիս 2019    296

«Բարության կորպորացիան» որոշել է իր որոնման գործիքի բջջային տարբերակում փոփոխություններ անել:

Ընկերությունն այս մասին հայտնում է իր պաշտոնական բլոգում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Փոփոխված դիզայնը սկզբում հասանելի կլինի միայն սմարթֆոնների բրաուզերներում և սմարթֆոնների համար նախատեսված հավելվածում:

Փոփոխության արդյունքում որոնողական դաշտում ինչ–որ բան փնտրելուց հետո գտնված էջերի վերևում շուտով կհայտնվի տվյալ վեբ-կայքի նշանն ու անվանումը, որը նախկինում երևում էր հղման ներքևում և ավելի փոքր տառատեսակով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները