Փարիզում 45 մլն եվրո արժողությամբ ադամանդ է գողացվել

15:26   24 Մայիս 2019    193

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կողոպտել են Գվինեայի նախագահի նախկին թեկնածու Մարիա Մադլեն Դիուբատեին:

Գողերը հափշտակել են նրան պատկանող ադամանդը, որը 45 մլն եվրո է գնահատվում:

Ինչպես նշում է Parisien-ը, 2 տղամարդ ժամանել են այն հյուրանոց, որտեղ կանգ է առել քաղաքական գործիչը: Նրանք ներկայացել են որպես թանկարժեք զարդեր գնահատողներ, որոնց կինը հրավիրել էր ադամանդի արժեքը հաստատելու նպատակով: «Գնահատման» ժամանակ տղամարդկանց հաջողվել է քարն աննկատ փոխարինել կրկնօրինակով: Խաբեությունը բացահայտվել է միայն 2 օր անց:

Ֆրանսիայի ոստիկանությունը գողության առնչությամբ հետաքննություն է սկսել: Ենթադրվում է, որ գողությունն իրականացվել է կազմակերպված հանցավորության խմբավորման կողմից:

Հայտնի է, որ Գվինեայի մայրաքաղաք Կոնակրին, որտեղ ծնվել է Մարիա Մադլեն Դիուբատեն, աշխարհում ալմաստի արտադրության առումով առաջատար կենտրոններից է համարվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները