Բանակին հանձնարարվեց. Կանխեք թշնամու սադրանքները

16:53   24 Մայիս 2019    435

Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի ղեկավարությամբ անցկացվել է լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների արդյունքների վերաբերյալ հանդիպում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է պաշտպանության նախարարությունը:

Ադրբեջանի նախագահի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւի կողմից հաստատված պլանի համաձայն, գիշերային ժամերին անցկացված լայնամասշտաբ զորավարժությունների արդյունքները վերլուծելով, պաշտպանության նախարարը նշել է, որ հաջողությամբ կատարվել են առաջադրած խնդիրները:

Գեներալ-գնդապետ Զասար Հասանովը նշել է տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակը եւ շեշտել, որ Հայաստանի ներքաղաքական հակամարտությունը կարող է հանգեցնել զորքերի շփման գծում իրավիճակի սրման:

Պաշտպանության նախարարը հանձնարարել է զինված ուժերին անհապաղ միջոցներ ձեռնարկել կանխելու հակառակորդի հիմնական սադրանքները օգտագործելով նրանց տրամադրության տակ գտնվող բոլոր զինատեսակներից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները