ԿԺԴՀ-ն հրաժարվել է բանակցել ԱՄՆ-ի հետ

17:12   24 Մայիս 2019    314

Փհենյանը հնարավոր չի համարում ԱՄՆ-ի հետ ապամիջուկայնացման վերաբերյալ բանակցություններ սկսել այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել ԿԺԴՀ-ի հետ փոխհարաբերությունների հարցում մոտեցումը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնում է Интерфакс-ը` ԿԺԴՀ ԱԳՆ ներկայացուցչին հղումով:

«Քանի դեռ ԱՄՆ-ը մի կողմ չի դրել իրավիճակի գնահատման ներկայիս մեթոդը և չի առաջարկել նոր մեթոդ, ԿԺԴՀ –ի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը դարձյալ չի սկսվի, հետևաբար` միջուկային խնդրի լուծման հեռանկարները շատ ավել մռայլ կլինեն»,- ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿԺԴՀ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները