Ճապոնիայում ստեղծել են հրշեջ-ռոբոտների առաջին ջոկատը

17:20   24 Մայիս 2019    240

Ճապոնիայում առաջին անգամ հրշեջ-ռոբոտների առանձին ջոկատ Է ստեղծվել առանձնապեսս ծանր եւ ընդգրկուն բռնկումները մարելու համար, որտեղ վտանգավոր Է օգտագործել մարդկանց:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին մայիսի 24-ին հայտնել Է Kyodo լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Հրշեջ վարչությունը:

Ջոկատի մեջ մտնում են չորս կատեգորիայի ռոբոտներ: Դրանց թվում Է, մասնավորապես, անօդաչուն, որը կոչված Է ստույգ տվյալներ հաղորդել հրդեհի բնույթի եւ դրա զարգացման վերաբերյալ: Ջոկատի մեջ մտնում Է նաեւ բուլդոզերի շերեփով եւ մանիպուլյատոր-ձեռքերով սարքավորված ռոբոտը՝ փլատակները մաքրելու համար, ինչպես նաեւ տարբեր տեսակի անվավոր մեքենաներ՝ ջրային հրանոթներով:

Տարբեր նշանակության չորս ռոբոտները տեղափոխվում են մեկ մեքենայով: Ջոկատը ներառում Է նման չորս շարժական ստորաբաժանում:

Այն արդեն տեղավորել են Տիբա պրեֆեկտուրայի հյուսիս-արեւելքից Տոկիոյին հարող Իտիհարա քաղաքի բազայում: Այդ հարթակի ընտրությունը բնավ պատահական չԷ. բանն այն Է, որ այս շրջանում գտնվում են նավթի մեծաթիվ պահեստարաններ եւ նավթավերամշակման գործարաններ, հեղուկացված գազ ընդոնող թերմինալներ: Այդպիսի օբյեկտներում հրդեհները տարբերվում են մարդկանց համար դրանց մարման աշխատանքների մեծ դժվարությամբ եւ չափազանց վտանգավորությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները