Ծեծկռտուք է սարքել օդանավում, ապա՝ մահացել

19:54   24 Մայիս 2019    114

Մոսկվա-Սիմֆերոպոլ թռիչքն իրականացնող օդանավում ծեծկռտուք սարքած տղամարդը մահացել է օդանավի հետ վերադառնալուց հետո։

Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ Ըստ հաղորդման, տղամարդը այն բանից հետո, երբ օդանավը բարձրացել է օդ, սկսել է գոռգոռալ, իրերը դեսուդեն նետել, հայտարարել, որ օդաչուները քնել են ու պահել իրեն ոչ ադեկվատ ձեւով։

Նույնիսկ օդանավում ծեծկռտուք է սարքել։ Օդանավի անձնակազմը որոշել է հետ վերադառնալ՝ Դոմոդեդովոյի օդանավակայան։ Հետ վայրէջքի համար օդանավակայանում արդեն պատրաստ սպասելիս են եղել իրավապահները։

Վայրէջքից հետո բժիշկները ստուգել են տղամարդուն եւ պարզել, որ նրա մոտ կա սուր սիրտ-անոթային անբավարարություն։ Տղամարդը մահացել է վայրէջքից հետո։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա-Սիմֆերոպոլ  


Վերնագիրի այլ պիտակները