Զելենսկին Մեծ Բրիտանիան «տատիկ» է անվանել. Ուկրաինայում ՄԲ դեսպանն արձագանքել է

18:48   24 Մայիս 2019    158

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին, IForum-ում ունեցած ելույթի ընթացքում խոսելով Մեծ Բրիտանիայի մասին, այդ երկիրը «տատիկ» է անվանել, գրում է news.liga.net-ը:

«Ձեզ համար բերեմ ներկայից ևս մի վառ օրինակ՝ Մեծ Բրիտանիան: Տատիկ Մեծ Բրիտանիան վերջերս մի ամբողջ շաբաթ առանց ածխի է ապրել: Դա բացառիկ իրադարձություն է 1882թ. ի վեր: Բրիտանացիներն իրենց օրինակով ցույց են տալիս, որ ամբողջ աշխարհը հրաժարվում է ածխից: Իսկ մենք ի՞նչ ենք անում: Նրանց մոտ Ռոտերդամ մինուս է, մեզ մոտ՝ Ռոտերդամ պլյուս: Դրանք միանգամայն տարբեր աշխարհայացքներ են»,-ասել է Զելենսկին:

Նախագահի որակմանն անդրադարձել է Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Գոֆը՝ իր թվիթերյան միկրոբլոգում հրապարակելով հետևյալ հումորային լուսանկարը.



Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա   Զելենսկի  


Վերնագիրի այլ պիտակները