Հրվ. Կորեայում մեկնարկել է Ավազե քանդակների ավանդական փառատոնը

17:55   24 Մայիս 2019    278

Հարավային Կորեայի` մեծությամբ երկրորդ Պուսան քաղաքի գլխավոր լողափի ավազե բլրակներն ուշագրավ քանդակների են վերածվել:

Դա տեղի է ունեցել Հարավային Կորեայում ավազի փառատոնին մասնակցելու նպատակով աշխարհի ութ երկրից ժամանած քանդակագործների վարպետության շնորհիվ:

Ինչպես նշում է РИА Новости-ն, ավազե բլրակների վրա հայտնվել են աշխարհահռչակ երաժիշտ Էլվիս Փրեսլիի, լիվերպուլյան հայտնի քառյակի՝ «Բիթլզ»-ի անդամների քանդակները: Ավազե քանդակների շարքում կարելի է տեսնել նաև Մայքլ Ջեքսոնի, Մադոննայի, «Քուինս» խմբի անդամների և այլ հայտնիների պատկերները:

Փառատոնի շրջանակում ոչ միայն պրոֆեսիոնալները, այլև բոլոր ցանկացողները կարող են իրենց ուժերը փորձել ավազե քանդակների ստեղծման գործում, մինչդեռ երեխաների համար ավազե հատուկ սահադաշտ է ստեղծվել:

Հուենդե լողափին մայրամուտից հետո կորեացի երաժիշտների մասնակցությամբ համերգներ են կազմակերպվում: Ավազի փառատոնը կավարտվի մայիսի 27-ին:






Hayatsk.info

Հեշթեգներ: Հարավային-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները