Գերմանիան փոխում է իր ռուսական գեսպանին

17:35   24 Մայիս 2019    306

Բեռլինը Մոսկվայում նոր դեսպան ունի։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է DW-ն։ Ըստ հաղորդման, Ռուսաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել Գերմանիայի ռազմական նախարարության քաղաքական բաժնի ղեկավար եւ գերմանական հետախուզության ղեկավարի նախկին տեղակալ Հեզա Անդրեաս ֆոն Հեյրը։

Նա համարվում է Գերմանիայի Պնախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի վստահելիներից մեկը, ուղեկցում է նրան արտասահմանյան այցերի ժամանակ, վերահսկում Գերմանիայի ՊՆ միջազգային կապերը։ Նա այս առումով նաեւ կապեր է պահպանում ռուսական կողմի հետ եւ հատկապես մասնագիտացած է փակ բանակցությունների ոլորտում։

2010 թվականին զբաղեցրել է գերմանական հետախուզության՝ BND-ի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Spiegel-ն էլ գրում է, որ գերմանական դիվանագիտական կորպուսում մոսկովյան դեսպանատունը համարվում է առանցքային, եւ ամենամեծն իր անձնակազմով։ Ի դեպ, արդեն նախկին դեսպան Ռյուդիգեր ֆոն Ֆրիչը նույնպես եղել է այսպես կոչված հատուկ ծառայությունների համայնքի ներկայացուցիչ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները