ԱՄՆ-ում մեկնարկել է նոր սերնդի առաջին սուզանավի կառուցումը

20:05   24 Մայիս 2019    158

ԱՄՆ-ում մեկնարկել է Columbia դասի առաջին ռազմավարական սուզանավի կառուցումը:

Այդ մասին ուրբաթ հայտնել է Naval Today ինտերնետ-պորտալը, որը մասնագիտացած է ռազմածովային ոլորտում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ամերիկյան նոր սերնդի սուզանավի կառուցման աշխատանքները սկսվել են Նյուպորտ Նյուս քաղաքում (Վիրջինիա) գտնվող Huntington Ingalls Industries ընկերության նավաշինարանում, որն արտադրում է ամերիկյան ատոմային ավիակիրներ ու սուզանավեր: Պլազմային սարքավորումների միջոցով նավաշինարանի աշխատակիցները սկսել են պողպատե մասերի ձեւավորումը, որոնցով պատրաստվելու է սուզանավի կորպուսը:

«Այսօր պատմական օր է»,-հայտարարել է Newport News Shipbuilding (ներառված է Huntington Ingalls Industries-ում) նավաշինարանի փոխնախագահ Ջեյսոն Ուորդը:

«Newport News Shipbuilding-ի կողմից բալիստիկ հրթիռներով առաջին սուզանավի կառուցումից անցել է կես դար: Այսօր մենք ամփոփում ենք Electric Boat-ի հետ համատեղ աշխատանքի տասը տարին, որի հետ նախագծել ենք նոր դասի սուզանավերը, եւ նշում ենք պաշտոնական անցումը նախագծումից եւ նյութական ապահովումից դեպի կառուցումը»,-հավելել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները