Չինաստանում բժիշկները վիրահատել են ձեռքի 14 մատներով ծնված աղջկան

20:12   24 Մայիս 2019    168

Չինաստանում վիրահատել են երեք տարեկան աղջկան, որը լույս աշխարհ է եկել ձեռքերի 14 մատներով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ աղջկա ամեն ձեռքին երկու ավելորդ մատ է եղել: Բացի այդ, դաստակները տարբերվում էին միմյանցից. ձախ ձեռքի երկու մատները սերտաճել էին, իսկ աջ ձեռքինը՝ աճել բթամատից: Նշվում է, որ ընտանիքում նման շեղում նկատվել է հինգ սերունդների ընթացքում:

Լյաոնին նահանգի Շենյան բժշկական քոլեջի կենտրոնական հիվանդանոցի վիրաբույժ Չժան Ցզեն խոստովանել է, որ նման խնդիրներով հիվանդներ հազվադեպ են դիմում իրենց:
Նրա խոսքով՝ վիրահատությունը բարդ էր այնքանով, որ հասկանալի չէ, թե որ մատերն է ավելի լավ պահպանել, իսկ որոնք հեռացնել:

Այնուամենայնիվ, բժիշկներն ու երեխայի հարազատները գոհ են մնացել արդյունքից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները