Հնդկաստանի առևտրի կենտրոններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 19 մարդ է զոհվել

22:25   24 Մայիս 2019    188

Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Սուրաթ քաղաքի առևտրի կենտրոնում բռնկած հրդեհի հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել, ևս մի քանիսը տուժել են:

Քաղաքային ոստիկանության ներկայացուցիչ Սաթիշ Կումար Միշրան հայտարարել է, որ զոհերի թիվը կարող է աճել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հրդեհը բռնկվել է Taxshila համալիրի 2-րդ հարկում, իսկ 3-րդ և 4-րդ հարկերում տեղակայված են ուսումնական կենտրոններ:

Տեսանյութերում երևում է՝ ինչպես են մարդիկ շենքից ցատկում, որպեսզի փրկվեն: Տեղի իշխանությունները հայտնել են, որ զոհերի հարազատները ֆինանսական աջակցություն կստանան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները