Ջոնսոնն ասել է, որ Brexit-ը ամեն պարագայում տեղի կունենա հոկտեմբերի 31-ին

20:44   24 Մայիս 2019    181

Մեծ Բրիտանիան ամեն պարագայում Եվրամիությունից դուրս կգա հոկտեմբերի 31-ին։ Այս մասին ուրբաթ ասել է Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը, որին համարում են կառավարող Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի եւ երկրի վարչապետի հավանական թեկնածուներից մեկը։

«Մենք ԵՄ-ից դուրս կգանք հոկտեմբերի 31-ին՝ համաձայնագրով կամ առանց համաձայնագրի» մեջբերում է Ջոնսոնի խոսքերը։

Նա նաեւ կարծիք է հայտնել, որ «լավ գործարքի հասնելու միջոցն այն է, որպեսզի պատրաստվեն առանց համաձայնագրի դուրս գալու իրավիճակին», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Բրիտանական կառավարության գործող ղեկավար Թերեզա Մեյը ուրբաթ հայտարարել է, որ որոշել է հունիսի 7-ին հրաժարական տալ Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից, ընդ որում՝ նա կկատարի վարչապետի պարտականությունները, մինչեւ որ ավարտվի թորիների նոր առաջնորդի ընտրության գործընթացը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները