Չինաստանում տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է վարազը ճաշարան ներխուժում

21:23   24 Մայիս 2019    151

Չինաստանի գործարաններից մեկի ճաշարանում անսովոր միջադեպ է տեղի ունեցել. վարազը ներխուժել է ճաշարան՝ սարափի մատնելով այնտեղ ճաշող աշխատակիցներին:

Տեսախցիկը ֆիքսել է այն պահը, երբ մի քանի տղամարդ սկսում են խուճապահար վազել, իսկ վայրկյաններ անց սրահ է ներխուժում վայրի կենդանին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գործարանի աշխատակիցների մի մասն արագ բարձրանում է սեղաններին, մյուս մասը դռնից դուրս է նետվում, որից հետո կենդանին սկսում է խժռել հատակին թափված ուտելիքը:

Ականատեսների խոսքով՝ վարազը ներս է մտել խոհանոցի ետնամուտքից և փորձել է դուրս գալ պատուհանից, սակայն փշրել է պատուհանի ապակին և կորցրել կողմնորոշումը:

Հաղորդվում է, որ վարազին ավելի ուշ որսացել և սպանել են: Մինչ այդ կենդանին հասցրել է կծել գործարանի աշխատակիցներից մեկին, որը հիվանդանոց է տեղափոխվել:

Հայտնի է, որ Չինաստանում վարազը 1998թ.-ից պահպանվող տեսակ է համարվում, իսկ վարազի որսը հոկտեմբերից ապրիլ արգելվում է:

Օրենքի համաձայն՝ եթե այդ կենդանին տուն է ներխուժում, սակայն անմիջական սպառնալիք չի ներկայացնում, հարկավոր է ոստիկանություն դիմել, մինչդեռ այլ ելք չլինելու դեպքում կենդանուն կարելի է սպանել, քանի դեռ այն ավելի մեծ աղետի չի հանգեցրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները