Այսօր Անհայտ կորածների միջազգային օրն է

09:05   25 Մայիս 2019    147

Մայիսի 25-ին աշխարհի շատ երկրներում նշվում է Անհայտ կորած երեխաների միջազգային օրը:

Օրվա պատմությունը սկսվում է ԱՄՆ-ից, իսկ խորհրդանիշը կապույտ անմոռուկի պատկերն է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

1979 թվականին այս օրը տուն վերդառնալու ճանապարհին անհայտ կորել էր ամերիկացի 6-ամյա դպրոցական Էվիան Փեյթսը: Նրան որոնում էին ամբողջ աշխարհում, գործը լայն արձագանք էր ստացել, բայց որոնումները հաջողությամբ չպսակվեցին:

Այս իրադարձությունից 4 տարի անց ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը մայիսի 25-ը հայտարարեց Անհայտ կորած երեխաների ազգային օր, իսկ եւս մեկ տարի հետո՝ 1984-ին, հիմնադրվեց Անհայտ կորած եւ շահագործվող երեխաների որոնման ազգային կենտրոնը:

Շուտով այս նախաձեռնությունը աջակցություն ստացավ նաեւ մի շարք եվրոպական երկրներում, եւ 1997 թվականին ստեղծվեց Անհայտ կորած եւ շահագործվող երեխաների որոնման միջազգային կենտրոնը (ICMEC): Հենց նրա նախաձեռնությամբ էլ 2010 թվականին հիմնադրվեց Անհայտ կորած երեխաների միջազգային օրը եւ հաստատվեց դրա օրը՝ մայիսի 25-ը:

Կորած երեխան համաշխարհային մասշտաբի արտակարգ իրադարձություն է, իսկ ծնողների համար դրանից ավելի սարսափելի բան չկա: Օրվա հիմնադրումը անհայտ կորած անչափահասների, առեւանգումներից երեխաների պաշտպանվածության խնդիրների, կենսական դժվար իրավիճակների եւ անօրինական շահագործման հանդեպ միջազգային հանրության ուշադրությունը գրավելու փորձ է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները