Իլոն Մասկը ցանկանում է համացանցով ապահովել ողջ Երկիր մոլորակը

09:55   25 Մայիս 2019    158

Իլոն Մասկը տիեզերք է ուղարկել իր SpaceX ընկերության արտադրած Falcon 9 կրիչ հրթիռը 60 արբանյակներով, տալով այդպիսով Starlink կոչված նախագծի մեկնարկը։

Հրթիռը տիեզերք է ուղարկվել Կանավերալ կայանից, որը գտնվում է ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հրթիռը արդեն նստել է Of Course I Still Love You պլատֆորմի վրա։ Նշենք, որ Starlink-ը արբանյակային կապ է, որը ի զորու է մոլորակի ողջ բնակչությանը ապահովել լայնաշերտ եւ հասանելի ինտերնետով։ Ծրագրի արժեքը ըստ Մասկի, կազմում է 10 միլիարդ դոլար, թեեւ մասնագետները կարծում են, որ այս թիվը շատ փոքրացված է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները