Facebook-ը ջնջել է 3 միլիարդ կեղծ օգտահաշիվ

10:11   25 Մայիս 2019    166

Աշխարհի ամենախոշոր Facebook սոցիալական ցանցի աշխատակիցները 2018թ․-ի հոկտեմբերից մինչև այս տարվա մարտ ամիսը ջնջել են ավելի քան 3 միլիարդ օգտահաշիվ, որոնք տարածել են ապատեղեկատվություն և սփամ:

Facebook-ի տվյալների համաձայն՝ 2018 թ.-ի հոկտեմբերից մինչև դեկտեմբեր ապաակտիվացվել է 1․2մլրդ օգտահաշիվ, իսկ 2019թ․-ի հունվարից մինչև մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում՝ 2․2 մլրդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Վերջին վեց ամսվա ընթացքում կեղծ հաշիվների ստեղծման զգալի աճ ենք նկատել»,- ասված է զեկույցում:

Նշվում է նաև, որ այդ հաշիվների մեծ մասը հայտնաբերվել է գրանցումից մի քանի րոպե անց` մինչև մյուս օգտատիրոջ կողմից դրանք տեսնելը:

Ավելի վաղ Facebook-ը և Twitter -ը հարյուրավոր հաշիվներ էին ջնջել՝ կապված Իրանի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները