ԱՄՆ-ն Իրանի հետ լարվածության ֆոնին 1,500 հոգանոց զորք կտեղակայի Մերձավոր Արևելքում

10:22   25 Մայիս 2019    130

Միացյալ Նահանգները պատրաստվում է մոտակա շաբաթներին հավելյալ զորք և տասնյակ կործանիչներ տեղակայել Մերձավոր Արևելքում, ինչը, Պենտագոնի փոխանցմամբ, պայմանավորված է վերջին շրջանում Իրանի հետ լարվածության սրացմամբ:

Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունից ընդգծել են, որ Իրանը մտադիր է ԱՄՆ-ի և տարածաշրջանում ամերիկյան շահերի դեմ հարձակում գործել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ուղարկվելիք 1500 հոգանոց զորքը առավելապես պաշտպանական դեր է ունենալու Իրանի ներկայացրած սպառնալիքի ֆոնին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները