Մեքսիկայում Մի-17 ուղղաթիռ է կործանվել

10:42   25 Մայիս 2019    132

Մի-17 ուղղաթիռը Մեքսիկայում կործանվել է, հայտնում է լատինամերիկյան երկրի ռազմածովային նավատորմի նախարարությունը։

«Տեղեկացնում ենք, որ Վալյե Վերդեի մոտ տեղի է ունեցել ցավալի պատահար՝ կործանվել է մեր գերատեսչության Մի-17 ուղղաթիռը»,- ասվում է ՌԾՈւ նախարարության հաղորդագրությունում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Excelsior պորտալի տվյալով՝ ուղղաթիռը մասնակցում էր անտառային հրդեհների մարմանը հարևան Կերետարո նահանգում։

Ուղղաթիռում յոթ մարդ կար, նրանց ճակատագրի մասին պաշտոնական տվյալներ առայժմ չկան, ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ նրանք կարող են զոհված լինել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները