Թրամփը պաշտոնական այցով Ճապոնիա է մեկնել

11:12   25 Մայիս 2019    112

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ պաշտոնական այցով Ճապոնիա կժամանի:

«Թիվ մեկ օդանավով մենք՝ առաջին տիկնոջ հետ Ճապոնիա ենք մեկնում: Ես անհամբերությամբ սպասում եմ՝ երբ Միացյալ Նահանգների անունից կկարողանամ հարգանքի տուրք մատուցել Նորին մեծություն Ճապոնիայի կայսերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ես նաեւ առեւտրի եւ պաշտպանության հարցերը կքննարկեմ իմ բարեկամ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ»- Twitter-ի իր էջում գրել է Թրամփը:

Այս այցով Թրամփը կդառնա առաջին արտասահմանցի առաջնորդը, որը Ճապոնիա է ժամանում Նարուհիտո կայսեր գահ բարձրանալուց հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները