2,1 մլն դոլար. ԱՄՆ-ում հավանություն են տվել աշխարհի ամենաթանկարժեք դեղամիջոցին

12:02   25 Մայիս 2019    94

Շվեյցարական Novartis դեղագործական ընկերությունն ամերիկյան իշխանությունների կողմից հավանություն է ստացել Zolgensma կոչվող և ռեկորդային արժեք ունեցող դեղամիջոցի համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ
2,125 մլն դոլար արժողությամբ դեղամիջոցը նախատեսված է սպինալ մկանային ապաճման գենային թերապիայի համար:

Միացյալ Նահանգների սննդի և դեղամիջոցների վարչությունը հավանություն է տվել այս ախտորոշմամբ մինչև երկու տարեկան երեխաների համար դեղամիջոցի օգտագործմանը: Բացի այդ դեղամիջոցը թույլատրվել է օգտագործել այն երեխաների դեպքում, երբ ժառանգական հիվանդության ախտանշանները դեռևս նկատելի չեն:

Novartis-ի ղեկավարությունը, արդարացնելով գերբարձր գինը, նշել է, որ դեղամիջոցն ավելի արդյունավետ է, քան տարեկան մի քանի հարյուր հազար դոլարների վատնում պահանջող տևական բուժումը:

Novartis-ից նաև հայտնել են, որ իրենք առայսօր ավելի քան 150 հիվանդ են բուժել Zolgensma-ի միջոցով: Այժմ Novartis-ը սպասում է ԵՄ-ի և Ճապոնիայի կողմից դեղամիջոցի հավանությանը:

Wall Street-ի վերլուծաբանների կանխատեսմամբ՝ մինչ 2022թ. ամբողջ աշխարհում կվաճառվի 2,2 մլրդե դոլարի Zolgensma:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները