Թուրքմենստանի նախագահը հրամայել է պայքարել թիթեռնիկների դեմ

12:13   25 Մայիս 2019    122

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովը հանձնարարել է շտապ միջոցներ ձեռնարկել Աշխագադում թիթեռների և այլ միջատների տարածման դեմ:

Աշգաբադի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ երկրի նախագահը նշել է, որ քաղաքում անձրևներից հետո բարձր խոնավության պատճառով թիթեռներ և այլ միջատներ են հայտնվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Սակայն տեղական իշխանությունները չեն կանխել այդ երևույթը»,- ընդգծել է Բերդիմուհամմեդովը:

Նրա խոսքով՝ պատասխանատու մարմինները պետք է հրատապ միջոցներ ձեռնարկեն կանխելու բնապահպանական կանոնների խախտումները:

«Մեր քաղաքների և գյուղերի բնապահպանական բարեկեցության ապահովումը պետական քաղաքականության առաջնահերթություններից է»,- երկրի նախագահի խոսքը մեջբերում է «Չեզոք Թուրքմենստան» թերթը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները