Բրազիլուհին որոշել է ամուսնանալ ինքն իր հետ

13:22   25 Մայիս 2019    186

Բրազիլիայի բնակչուհի Ժուսարա Դուտրա Կոտուն որոշել է ամուսնանալ ինքն իր հետ:

Այս մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները: Նշվել է, որ պսակադարության արարողությունը տեղի կունենա Բելու Օրիզոնտի քաղաքի եկեղեցում: Ժուսարան ասել է, որ մինչև խորան նրան կուղեկցի իր 21-ամյա աղջիկը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այսպես կոչված՝ «սոլոգամ» ամուսնությունը՝ ինքնաամուսնությունը, այդպիսի հնարավորություն ընձեռում է: Այսինքն՝ հարսանեկան զգեստով եկեղեցական ծեսը կարելի է իրականացնել առանց զուգընկերոջ:

«Յուրաքանչյուր մարդու սերն իր հանդեպ ամենաանկեղծն է»,- ասել է Ժուսարան:

Հաղորդվում է նաև, որ եկեղեցական ծեսը կիրականացվի ըստ արարողակարգի, սակայն ամուսնությունը պաշտոնապես չի գրանցվի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները