ԱՄՆ-ում փակում են «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» շոուն

12:36   25 Մայիս 2019    133

ԱՄՆ-ում որոշել են փակել հայտնի «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստահաղորդումը, որը 17 տարի շարունակ եթերում է եղել։

«17 տարի բարեհաջող հեռարձակումից հետո «Ով է ուզում դառնալ միլիոնատերը» 2019/2020-ի եթերաշրջանում հեռուստաէկրաններ չի վերադառնա»,-ասել է հաղորդման ներկայացուցիչը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշենք, որ ԱՄՆ-ում այդ հաղորդումն առաջին անգամ եթեր է դուրս եկել 1999-ին, ABC հեռուստաալիքով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները