Amazon-ի ճապոնական ստորաբաժանումը դադարեցրել է Huawei-ի ապրանքների վաճառքը

22:12   05 Հունիս 2019    315

Amazon Japan ինտերնետ-ռեթեյլերը մայիսի 24-ին դադարեցրել է Huawei չինական ընկերության արտադրանքի վաճառքը:

Այդ մասին հայտնել է Kyodo լրատվական գործակալությունը հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրանք պարզաբանել են, որ այդ որոշումը կապված է այն խիստ սահմանափակումնրի հետ, որոնք ԱՄՆ-ի վարչակազմը սահմանել է չինական այդ կորպորացիայի հետ բոլոր գործարքների նկատմամբ: Kyodo-ի տվյալներով՝ Amazon Japan-ը դադարեցնում է Huawei-ի բոլոր ապրանքների՝ սմարթֆոնների, նոութբուքերի, պլանշետային համակարգիչների եւ այլ արտադրանքի վաճառքները: Թե որքան երկար կշարունակվի բոյկոտը, չի նշվում:

Նախօրյակին Huawei-ի հետ առեւտրական բոլոր գործառնությունների դադարեցման մասին հայտարարել էր Panasonic ճապոնական կորպորացիան այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը չինական այդ ընկերությունը ներառեց սեւ ցուցակում: Կորպորացիան դադարեցրել է առեւտրական բոլոր գործառնությունները ինչպես բուն Huawei-ի, այնպես էլ նրա հետ կապված 68 ընկերությունների հետ: Մինչ այդ Huawei-ի հետ հարաբերությունները դադարեցրել են շարժական կապի SoftBank եւ KDDI ճապոնական կորպորացիաները:

Նրանք հայտարարել են, որ հետաձգում են Huawei ընկերության արտադրության նոր մոդելների սմարթֆոնների ավելի վաղ պլանավորված վաճառքները: Կորպորացիաները եկել են այն եզրակացության, որ չեն կարող երաշխավորել այս գաջեթների անվտանգ եւ հուսալի օգտագործումը: Այս կորպորացիաների որոշումը կապված Է այն բանի հետ, որ ԱՄՆ-ի վարչակազմը փաստորեն արգելել է ամերիկացի ձեռնարկատերերին անհրաժեշտ բաղադրիչներ մատակարարել Huawei-ի կարիքների համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները