Բրիտանիայի հեռացող վարչապետի իշխանավարման ընթացքում արված ամենաուշագրավ պահերը

13:03   25 Մայիս 2019    148

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հունիսի յոթին կհեռանա Պահպանողական կուսակցության և ըստ այդմ՝ երկրի վարչապետի պաշտոններից:

Մեյն այս մասին հայտնել է պաշտոնական նստավայրի դիմաց՝ վերջում չկարողանալով զսպել հուզմունքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հայտնի է, որ Մեծ Բրիտանիայի պատմության մեջ երկրորդ կին վարչապետն այս պաշտոնը զբաղեցրել է 2016թ. հուլիսի 13-ին՝ հենց ամենասկզբից տարբերվելով մյուս քաղաքական գործիչներից:

Մարդիկ ակտիվ քննարկում են ոչ միայն նրա քաղաքական որոշումները, այլև հագուկապի հարցում նախասիրությունները, մասնավորապես՝ վագրային նախշերով կոշիկները, Vivienne Westwood կոստյումները, կաշվե տաբատներն ու ինքնատիպ զարդերը:

Բազմաթիվ քննարկումների առիթ են տվել նաև Մեյի՝ թագավորական ընտանիքի անդամների հետ ծիծաղելի ռևերանսները, անհեթեթ պարերը:

Այս կապակցությամբ gazeta.ru-ն ներկայացրել է ուշագրավ ֆոտոշարք՝ ի մի բերելով Մեյի երեքուկես տարվա վարչապետության ընթացքում արված ամենաուշագրավ կադրերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները