Կոռումպացված պաշտոնյաների հարստությունը կբաժանեն աղքատներին

14:15   25 Մայիս 2019    126

Մեքսիկայի իշխանությունները որոշել են աճուրդի միջոցով վաճառել կոռումպացված պաշտոնյաներից ու տարբեր հանցագործներից առգրավված գույքը:

Խոսքը պրեմիում դասի 82 ավտոմեքենաների վաճառքի մասին է: Իսկ այդ մեքենաների վաճառքից ստացված գումարի մի մասն իշխանությունը որոշել է բաժանել աղքատներին, մյուս մասը՝ ներդնել սոցիալական ծրագրերում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այն ամենը, ինչ առգրավվել է հանցագործներից, կվերադարձվի համայնքներին, հատկապես երկրի աղքատ համայնքներին», – ասել է Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը:

Մեքենաների ընդհանուր արժեքը գնահատվել է 1․2 մլն դոլար: Ավտոմեքենաների աճուրդը տեղի կունենա հանգստյան օրերին: Այս աճուրդին կհաջորդի ևս 2 աճուրդ, որոնց ժամանակ վաճառքի կներկայացվեն էլիտար տներ և զարդեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները