Վենեսուելայում ոստիկանության հետ բախումների հետևանքով 29 կալանավոր է զոհվել

14:46   25 Մայիս 2019    190

Վենեսուելայի հյուսիս-արևմտյան հատվածի բանտերից մեկում կալանավորների և ոստիկանների միջև բախումների հետևանքով 29 մարդ է զոհվել:

Նշվում է, որ բախումների ժամանակ կալանավորները երեք նռնակ են պայթեցրել, ինչի հետևանքով իրավապահներից մի քանիսը վնասվածքներ են ստացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Ասարիգուա քաղաքում: Բանտային իշխանությունների փոխանցմամբ՝ բախումները տեղի են ունեցել փախուստի փորձի հետևանքով: Իրավապաշտպան կազմակերպությունները կատարվածը «սպանդ» են որակել:

«Այդ ինչպե՞ս ստացվեց, որ ազատազրկվածների և ոստիկանների միջև բախման հետևանքով միայն կալանավորներ են զոհվել: Կամ եթե նրանց մոտ զենք է եղել, ինչպե՞ս են նրանք այն ձեռք բերել»,-ասել է Վենեսուելայի կալանավայրերի մշտադիտարկման կենտրոնի ներկայացուցիչ Ումբերտո Պրադոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները