ԱՄՆ-ն մտադիր է 1500 զինվոր ուղարկել Մերձավոր Արևելք

15:08   25 Մայիս 2019    173

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ լարվածության ֆոնին որոշել է 1500 զինվոր ուղարկել Մերձավոր Արևելք:

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք կարող է ուղարկել 5000-10000 զինվորականների` Իրանի կողմից հնչած սպառնալիքներին ի պատասխան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ Իրանը դեպի Պարսից ծոցի ափ էր տեղափոխել ռուսական արտադրության C-300ՊՄՈՒ-2 զենիթահրթիռային համակարգերը: Պենտագոնը, իր հերթին, մինչ այդ Պարսից ծոց էր ուղարկել «Աբրահամ Լինքոլն» ավիակիրն ու ռմբակոծիչների տակտիկական խումբ:

Իրանի իշխանությունները դրան ի պատասխան հայտարարել էին, որ պատրաստ են հետ մղել ցանկացած ագրեսիա, և ամերիկյան ավիակիրն ընկալում են ոչ թե որպես սպառնալիք, այլ որպես թիրախ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները