Լրագրողները պարզել են, թե ինչ են պարտադիր իրենց հետ վերցնում թագավորական ընտանիքի անդամները ճանապարհորդելիս

15:37   25 Մայիս 2019    213

Բրիտանացի լրագրողներին հաջողվել է պարզել, թե ինչ են միշտ իրենց հետ ճանապարհորդելիս վերցնում թագավորական ընտանիքի անդամները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ տարվա ընթացքում լուսանկարիչները Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնին նկատում էին ընդմիջման համար նախատեսված սննդի պլաստիկե տարայով, որը դրված էր լինում մեքենայի մեջ:

Շատերը ենթադրում էին, որ նա ուտելիք է վերցնում երեխաների համար, սակայն վերջերս պարզվել է, որ ուտելիքը նախատեսված է հենց իր համար, և դա պարտադիր է ցանկացած ուղևորության ժամանակ:

Լրագրողների տվյալներով՝ Էլիզաբեթ Երկրորդ թագուհին միշտ իր հետ ծածկոց է վերցնում, իսկ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը ոչ մի տեղ չի մեկնում առանց հանքային ջրի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները