ԱՄՆ դաշնային դատարանն արգելափակել է հղիության արհեստական դադարեցման օրենքը Միսիսիպիում

16:24   25 Մայիս 2019    155

ԱՄՆ Միսիսիպիի դաշնային դատարանը ժամանակավորապես արգելափակել է նահանգի օրենքը «պտղի սրտի բաբախի մասին», որն արգելում է հղիության վեցերորդ շաբաթից հետո ընդհատել հղիությունը:

Շրջանային դատարանի դատավոր Քառլթոն Ռիվզը հայտարարել է, որ մայիսին ընդունված օրենքը «խոչընդոտում է կանանց ազատ ընտրությանը, որը գլխավորն է մարդու արժանապատվության անկախության համար», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Օրենքը պետք է ուժի մեջ մտնի հուլիսի 1-ից։

Հղիության արհեստական դադարեցումն ԱՄՆ-ում թույլատրված է դաշնային մակարդակով։ Համապատասխան պատմական որոշումն ընդունել է Գերագույն դատարանը 1973 թվականին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները