Թրամփը պետական այցով ժամանել է Ճապոնիա

13:46   25 Մայիս 2019    161

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 25-ին չորսօրյա պետական այցով ժամանել է Ճապոնիա:

Այցի շրջանակում Թրամփին ուղեկցում է նրա կինը՝ Մելանյան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՄՆ նախագահը հանդիպումներ կունենա Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի, վարչապետ Սինձո Աբեի հետ, կայցելի ամերիկյան ռազմաբազա:

Նարուհիտոյի կողմից Ճապոնիայի կայսերական գահը ստանձնելուց հետո Թրամփը կդառնա առաջին պաշտոնական հյուրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները