Թուրքմենստանում նախագահի հրամանով կպայքարեն թիթեռների դեմ

18:02   25 Մայիս 2019    193

Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը հրամայել է պայքարել մայրաքաղաք Աշխաբադում տարածված թիթեռների և այլ միջատների դեմ։

Նախագահի խոսքով՝ խոնավ եղանակին դրանք բազմանում և ակտիվանում են, իսկ քաղաքային իշխանություններն անուշադրության են մատնում այդ երևույթը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բերդիմուհամեդովն ընդգծել է, որ պատկան մարմինները պետք է շտապ միջոցներ ձեռնարկեն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքմենստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները