Մեքսիկայում ավտոմեքենայում 5 այրված մարմիններ են հայտնաբերվել

18:10   25 Մայիս 2019    210

Մեքսիկայի իշխանությունները այրված մեքենայում 5 այրված մարմին են գտել:

Մեքենան հայտնաբերվել է Միչոականում՝ Ուրուապան եւ Լոս Ռեյես քաղաքների միջեւ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այրվող մեքենան հայտնաբերել են անցնող վարորդները եւ հայտնել ոստիկանությանը: Երեք մահացածները գտնվել են բեռնախցիկում, եւս երկուսը՝ սրահում: Կատարվածից որոշ ժամանակ առաջ տվյալ շրջանում երկու քրեական խմբավորումների միջեւ փոխհրաձգություն էր իրականացվել, որի հետեւանքով 10 մարդ էր մահացել:

Նման դեպքերը հաճախակի են հանդիպում Մեքսիկայում: Ավելի վաղ գաղտնի գերեզմաններ էին հայտնաբերվել Հերրերո, Վերակրուս, Մորելոս նահանգներում: Որպես կանոն, մահածացները թմրամաֆիայի պատերազմների զոհեր են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները