Միջազգային տրիբունալը ՌԴ-ից պահանջել է ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին

18:17   25 Մայիս 2019    179

Ծովային իրավունքի միջազգային տրիբունալը ներկայացրել է Կերչի նեղուցում ուկրիանացի նավաստիների հետ կապված միջադեպի վերաբերյալ վճիռը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով gazeta.ru-ին, վճիռը կայացվել է հօգուտ ուկրիանական կողմի և Ռուսաստանի Դաշնության իշխանություններից պահանջում է ազատ արձակել կալանավորված նավաստիներին: Միևնույն ժամանակ Միջազգային տրիբունալը Ռուսաստանից չի պահանջել փակել նավաստիների դեմ հարուցված քրեական գործը:

Russia Today-ը հավելում է, որ ՌԴ արտգործնախարարությունը, մեկնաբանելով վճիռը, բացառել է տվյալ հարցի հարթման շրջանակում ՄԱԿ-ի՝ 1982թ. ծովային իրավունքի վերաբերյալ կոնվենցիայի կիրառումը: ԱԳՆ-ից հայտնել են, որ Ուկրաինան կարող էր խուսափել նման իրավիճակից, եթե հետևեր Կերչի նեղուցի շրջանում նավարկության վերաբերյալ ռուսական սահմանադրությանը:

Հիշեցնենք, որ 2018թ. նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Նշվում է, որ երեք ուկրաինական նավ ուղղություն է վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով:

Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը: Բացի այդ, ռուսական սահմանապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, որը հետևում էր նավերի խմբին: Այնուհետև Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:

Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: Ուկրաինայի ռազմածովային ուժերի փոխանցմամբ՝ ռուս սահմանապահները նավերը կանգնեցրել են զենքի կիրառմամբ: Դրա հետևանքով վիրավորվել է 3 ուկրաինացի զինծառայող:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները